Թուրքիայի իշխանությունները Ռուսաստանին մեղադրել են օդային սահմանը խախտելու մեջ
Թուրքիայի իշխանությունները Ռուսաստանին մեղադրել է Սիրիայում ռազմական գործողությունների ժամանակ Թուրքիայի օդային տարածք ներթափանցելու համար: Այս մասին գրում է Gazeta.ru-ն` հղում տալով РИА Новости-ին:
Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել, որ նման դեպքեր չկրկնվի ռուսական օդուժի կողմից:
Ավելի վաղ, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայում ռուսական օդուժի կիրառումը սխալմունք էր համարել: