Մտածում եմ անգամ մրցույթից հրաժարվելու մասին. Գրիգոր Կյոկչյանը՝ Սոչիից
Գրիգոր Կյոկչյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Հարգելիներս, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել անթիվ շնորհավորանքների, ջերմ խոսքերի և ձեր ջերմության համար։
Շնորհակալ եմ, որ ձեր հավանությանն է արժանացել իմ ելույթը...
... բայց այսօր ես կանգնած եմ մեծ խնդրի առաջ, ու մտածում եմ անգամ մրցույթից հրաժարվելու մասին.... բանն այն է, որ բառացիորեն վերջին պահին փոխել են իմ երգի գործիքավորումը և ինձ կանգնեցրել փաստի առաջ՝ երգել մի բան, որը դժվար թե արժանանա որևէ դրական գնահատականի...
չգիտեմ ինչ ընթացք կունենա այս ամենը...