Մայլի Սայրուսն արտասվել է ուղիղ եթերում (տեսանյութ)
Հետևելով Մայլի Սայրուսի գործունեությանը՝ թվում է, թե այս աղջիկը միայն զվարճանալ գիտի: Իրականում այդպես չէ: Երգչուհին մասնակցել է Saturday Night Live շուին և իր ելույթի ժամանակ չի կարողացել զսպել հույզերը: Այս մասին հայտնում է Spletnik.ru-ն:
Ինչպես միշտ հանդիսատեսին ներկայանալով արտասովոր տեսքով՝ Մայլին կատարել է Karen Don't Be Sad բալլադային ստեղծագործությունը: Այս երգից հետո Մայլին երգել է The Twinkle Song-ը, որը պատմում է Մայլիի մահացած տնային կենդանու մասին: Հիշելով սիրելի չորքոտանուն՝ Մայլին չի կարողացել զսպել արցունքները: