Ջոնի Դեպպին դուր չի գալիս այն, որ դուստրը ցանկանում է մոդել դառնալ
Դերասան Ջոնի Դեպպին դուր չի գալիս այն, որ իր դուստրը՝ Լիլի Ռոուզը, ցանկանում է մոդել դառնալ: Այս մասին հայտնում է Starslife.ru-ն:
Լինելով ընդամենը 16 տարեկան՝ աղջիկն արդեն հասցրել է նկարահանվել Chanel-ի ակնոցների գովազդում, հայտնվել տարբեր ամսագրերի շապիկներին, իսկ շուտով նրան կտեսնենք ֆրանսիական Vogue ամսագրի շապիկին և ֆիլմում: Մոդելային կարիերայում գրանցած հաջողությունները չեն ուրախացնում, սակայն, նրա հորը:
Ջոնի Դեպպը նշել է, որ դա իր համար կիրք է, ոչ թե զբաղմունք: Նա ցանկանում է, որ դստեր մայրը՝ իր նախկին կինը, ավելի շատ ժամանակ հատկացնի Լիլիին: Ջոնի Դեպպը երևի թե մոռացել է, որ Լոս Անջելեսի համար 16 տարեկանն արդեն մանկական հասակ չէ: