Comedy Club-ի անդամին կզրկե՞ն վարորդական իրավունքից
Գելենջիկի քաղաքային դատարանը կքննի Comedy Club հեռուստածրագրի մասնակից Դեմիս Կարիբովին վարորդական իրավունքից զրկելու գործը: Այս մասին հայտնում է Rambler.ru-ն:
Նա մեղադրվում է անսթափ վիճակում ավտոմեքենա վարելու մեջ: Շոումենին ոստիկանության աշխատակիցը կանգնեցրել է Մոսկվայի փողոցներից մեկում, և պարզվել է՝ նա ալկոոլի ազեցության տակ է: Այդ պահին Դեմիսը հրաժարվել է բուժզննում անցնել: Քանի որ շուի մասնակիցը Գելենջիկի գրանցում ունի, գործը կքննի տեղի դատարանը: