37 միլիոն արժողությամբ մեքենան ոչնչացվել է ֆիլմի 4-վայրկյանանոց կադրի համար
Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր «Սպեկտոր» ֆիլմի համար ոչնչացվել է 37 միլիոն արժողությամբ լեգենդար Aston Martins ավտոմեքենան: Այս մասին հայտնում է Starslife.ru-ն:
Ֆիլմում հնարքները համակարգող Հերրի Պաուելը The Daily Mail-ին տված հարցազրույցում նշել է.
«Մենք ֆիլմում ոչնչացվող մեքենաների ռեկորդ ենք սահմանել: Նկարահանումների հրապարակում մենք ոչնչացրել ենք Aston Martins-ը և ոչ միայն: Այդ 4 վայրկյան տևողությամբ կադրը մենք ողջ գիշեր նկարահանում էինք»:
Թե ով կկերտի Ջեյմնս Բոնդի կերպարը, դեռևս մնում է գաղտնիք: