Dior-ի նորաձևության շոուի համար Լուվրի բակում 1 գիշերում պատրաստվել է ծաղկային բլուր (լուսանկարներ)
Փարիզում նորաձևության շաբաթը շարունակվում է: 7days.ru-ն հաղորդում է, որ Dior-ի ցուցադրության այցելուները չկարողացան թաքցնել իրենց հիացմունքը և զգացմունքները, երբ տեսան Լուվրի բակում 1 գիշերում պատրաստված ծաղկային բլուրը:
Հատուկ Dior-ի համար Լուվրի բակը վերածվել էր ցուցադրության տաղավարի, իսկ տանիքն ու պատերը ամբողջովին պատվել էին հողով և երկնագույն ծաղիկներով, որոնց բույրը տարածվել էր ամենուր: Փարիզի կենտրոնի այդ ծաղկային բլուրը գերազանցում էր բոլորի երևակայությունը: