Ջիմ Քերին այցելել է մահացած նախկին ընկերուհու քրոջը (լուսանկար)
Ինչպես հայտնել էինք, օրերս մահացել է 53-ամյա դերասան Ջիմ Քերիի նախկին ընկերուհին: Ենթադրվում է, որ նա ինքնասպան է եղել:
Այսօր հայտնի է դարձել, որ դերասանը իր տանը հանդիպել է մահացած նախկին ընկերուհու քրոջը: Այս մասին հայտնում է 7days.ru-ն:
Մահացածի քույրը Իռլանդիայից Ամերիկա է գնացել, որպեսզի ձևակերպի այն փաստաթղթերը, որոնց միջոցով հնարավոր կլինի քրոջ մարմինը տեղափոխել Իռլանդիայի իրենց գյուղը:
Վերջին անգամ քույրերը հանդիպել են այս տարվա օգոստոսին:
Հաղորդվում է, որ դերասանը պատրաստ չէր նման հարվածի: