«Дискотека Авария» խմբի մեներգիչը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Անդրեյ Մալախովի
Մոսկվայում՝ հոկտեմբերի 20-ին, նշանակված է դատական նիստ, որի ժամանակ կքննվի ռուսական հանրահայտ «Дискотека Авария» փոփ խմբի մեներգիչ Ալեքսեյ Սերովի հայցն ընդդեմ հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովից։ Երգիչը 2 միլիոն փոխհատուցում է պահանջում Մալախովից։ Այս մասին գրում է Lifenews.ru-ն։
Խոսքը վերաբերում է երգչի և կնոջ՝ Իրինա Կաչկոյի բաժանմանը, որը մեծ սկանդալ է հարուցել՝ Մալախովի հաղորդման պատճառով։ Հաղորդման ժամանակ հայտարարվել է, որ իբրև Սերովը մորից խլել է երեխային և թույլ չի տալիս տեսնել։
Իրեն հասցված բարոյական վնասի համար նա Մալախովից պահանջել է 2 մլն ռուբլու փոխհատուցում:
Մալախովի ներկայացուցիչը, սակայն հայտնել է, որ տեղեկատվություն չունի դատական հայցի հետ կապված։