Իրինա Ալեգրովան բացատրել է՝ ինչու է վերադառնում մեծ բեմ
Շատ աստղեր սիրում են հայտարարել բեմը լքելու մասին, սակայն այդպես էլ չեն հեռանում: Նրանք կազմակերպում են հյուրախաղեր և վերջին համերգներ, որոնք բավականին բուռն են ընդունվում և անցնում: 2012թ-ին Իրինա Ալեգրովան հայտնեց, որ լքում է բեմը: Նա ցանկանում էր հանգստանալ բեմական գործունեությունից: Այս մասին հայտնում է Starslife.ru-ն:
Սական վերջերս նա հայտնել է, որ վերադառնում է մեծ բեմ: Երգչուհին հայտնել է, որ իր վերադարձի պատճառը երկրպագուների արձագանքն է իր նոր երգերին: Մեկը մյուսի հետևից ծնվեցին նոր երգեր, որոնք Ալեգրովան ցանկանում է ներկայացնել հանրությանը: