Շեպելևի հետ սկանդալից հետո Ժաննա Ֆրիսկեի մայրը հիվանդացել է
Օրերս համացանցում մի ձայնագրություն է հայտնվել, որում պարզ լսվում է՝ ինչպես են Ժաննա Ֆրիսկեի մայրը և քաղաքացիական ամուսինը բարձր տոնով պարզում իրենց հարաբերությունները: Այս մասին հայտնում է Cosmo.ru-ն:
Վիճաբանությունը Ժաննայի և Դիմտրիի որդու պատճառով էր: Հեռուստահաղորդավարը արգելում է Ժաննայի ծնողներին տեսնվել թոռնիկի հետ:
Ժաննայի հայրը պատմել է, որ իր կինը այդ վիճաբանություններից հետո իրեն թույլ է զգում և ուժեղ հիվանդացել է: Նա այժմ պառկած է մյուս դստեր տանը, չի կարողանում քայլել:Ժաննայի մայրը ճնշում և շաքարային դիաբետ ունի: Պլատոնին Ժաննայի մայրն է մեծացրել և նրա համար դժվար է հաղթահարել թոռնիկի հետ բաժանումը: