9-10 բալ ուժգնությամբ երկրաշարժ Իրան-Պակիստան սահմանային գոտում
Ապրիլի 16-ին, ժամը 15.11-ին «ՍՊԾ» պատասխանատու հերթապահից տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 14.44-ին Իրան-Պակիստան սահմանային գոտում՝ Խաշ քաղաքից 90 կմ դեպի արևելք, տեղի է ունեցել 7.5 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 9-10 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 20 կմ խորության վրա:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 28.250 և արևելյան երկայնության 62.200:
Երկրաշարժը ՀՀ տարածքում չի զգացվել:
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկատվությունը ճշտվում է: