Ադրբեջանը չի ժխտում իր՝ ԵՏՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ադրբեջանը չի ժխտում իր՝ ԵՏՄ-ին անդամակցության հնարավորությունը: Այս մասին Նյու Յորքում Sputnik գործակալությունը հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:
«Երբեք մի՛ ասա երբեք»,-համապատասխան հարցին ի պատասխան ասել է Մամեդյարովը և հստակեցրել, որ ներկայումս իր երկիրը կենտրոնացած է Եվրասիական բլոկի երկրների հետ «մեծ թվով երկկողմ հարաբերություններ կառուցելու» վրա:
Ինչպես նշում է РИА Новости գործակալությունը՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանը, Իրանը, Հնդկաստանն ու Մոնղոլիան քննարկում են ԵՏՄ-ի հետ համագործակցելու հնարավորությունը, իսկ Թուրքիան ցանկություն է հայտնել ԵՏՄ-ի հետ առևտրային համաձայնագիր ստորագրել:
Ներկա պահին Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը,Ղրղզստանը և Հայաստանը: