«Երբ ես սկսեցի սիրել ինձ…» Չ. Չապլին
1889 թվականի այս օրը՝ ապրիլի 16-ին, ծնվել է աշխարհահռչակ և հանճարեղ դերասան, կատակերգու, սցենարիստ Չառլի Չապլինը: Ստորև Ձեզ ենք ներկայացնում Չարլի Չապլինի ելույթը իր ծննդյան 70 ամյակին.
«Երբ ես սկսեցի սիրել ինձ, ես հասկացա, որ տառապանքն ու կարոտը միայն նախազգուշական նշաններ են, որ ես ապրում եմ իմ սեփական բնույթի դեմ: Այսօր ես գիտեմ, որ դա ազնվությունն է:
Երբ ես սկսեցի սիրել ինձ, ես հասկացա, թե որքան կարող եմ վնասել մարդուն՝ ստիպելով նրան կատարել իմ ցանկությունները, հասկանալով, որ դեռ դրա ժամանակը չէ, և մարդը դրան պատրաստ չէ, նույնիսկ եթե այդ մարդը ես ինքս եմ: Այսօր ես գիտեմ, որ դա հարգանքն է:
Երբ ես սկսեցի սիրել ինձ, ես դադարեցի ուրիշ կյանքի մասին երազել և հասկացա, որ այն ամենը ինչ ինձ շրջապատում է, դրդում է ինձ աճել: Այսօր ես գիտեմ, որ դա հասունություն է:
Երբ ես սկսեցի սիրել ինձ, ես հասկացա, որ ցանկացած պարագայում, ես գտնվում եմ ճիշտ վայրում, ճիշտ պահին և ամեն ինչ տեղի է ունենում ճիշտ ժամանակին: Ես կարող եմ միշտ հանգիստ լինել: Այսօր ես դա անվանում եմ վստահություն:
Երբ ես սկսեցի սիրել ինձ, ես դադարեցի վատնել ժամանակս և երազել ապագայի և մեծ ծրագրերի մասին: Այսօր ես անում եմ այն, ինչ ինձ ուրախացնում է, ես սիրում եմ անել այն, ինչ գոհացնում է ինձ: Այսօր ես դա անվանում եմ պարզություն:
Երբ ես սկսեցի սիրել ինձ, ես դադարեցի փորձել միշտ ճիշտ լինել և հիմա հազվադեպ եմ սխալվում: Այսօր ես հասկացա, որ դա համեստությունն է:
Երբ ես սկսեցի սիրել ինձ, ես դադարեցի ապրել անցյալով և անհանգստանալ ապագայի համար: Այսօր ես ապրում եմ ներկայով, որտեղ ամեն ինչ տեղի է ունենում: Ես կոչում եմ այն գոհունակություն:
Մենք այլևս կարիք չունենք վախենալու փաստարկներից, հակամարտություններից կամ ինչ-ինչ խնդիրներից: Նույնիսկ աստղերն են բախվում, և այդ բախումից նոր աշխարհ է ծնվում: Այսօր ես գիտեմ, որ դա կյանքն է»: