Բեքհեմները Անգլիայի թագուհուց հարուստ են
Լոնդոնի մարկետինգի դպրոցը հետազոտություն է կատարել, որպեսզի պարզի, թե ովքեր են երկրի ամենահաջողակ և հարուստ մարդիկ: Այս մասին հայտնում է Starslife.ru-ն:
Ենթադրություններն այնպիսինն էին, որ ամենահարուստը պետք է որ լինի թագուհի Ելիզավետա Երկրորդը: Սակայն ի զարմանս հետազոտողների՝ առաջին հորիզոնականում 712 միլիոն դոլար կարողությամբ հայտնվել է Բեքհեմների ընտանիքը:
Այդ 712 միլիոնից 227-ը վաստակել է նախկին ֆուտբոլիստը իր կարիերայի ընթացքում: Իսկ106 միլիոն ֆուտբոլիստը վաստակել է ՝օգտագործելով իր անունը: Վիկտորիայի ընկերությունն արժե 91 միլիոն ԱՄՆ դոլար: Մնացյալ մասը՝ մոտ 228 միլիոն, Բեքհեմների ընտանիքը վաստակել է ոչ աշխատանքային գործարքներից:
Դե իսկ Անգլիայի թագուհու կարողությունը գնահատվում է 515 միլիոն: