Ես հավատում եմ՝ նա լուրջ է տրամադրված. Քիմ Քարդաշյանը՝ Քանյեի՝ նախագահ դառնալու մասին
Մոտ մեկ ամիս առաջ ռեփփեր Քանյե Ուեսթը հայտարարեց, որ 2020թ-ին պատրաստվում է դառնալ ԱՄՆ նախագահ: Այդ պահին շատերը կարծեցին, թե Քանյեն կատակում է: Սակայն Քիմ Քարաշյանը հավատում է, որ իր ամուսինը լրջորեն է տրամադրված: Այս մասին հայտնում է Spletnik.ru-ն:
Քիմ Քարդաշյանը հարցազրույցներից մեկի ընթացքում նշել է, որ ամուսնու այդ հայտարարությունը իր համար ևս շոկային է եղել, քանի որ իրենք չէին քննարկել այդ հարցը: Սակայն ռելիթի աստղը հավատում է, որ իր ամուսինը ցանկանալու դեպքում կարող է և նախագահ դառնալ: Նա գիտի, որ խելքը օգտագործելու դեպքում Քանյեն լավագույնը կլինի: Քիմն անհամբեր սպասում է առաջիկա իրադարձություններին: