Ջասթին Բիբերի երեկույթն ավարտվել է ոսիկանության այցով
Ջասթին Բիբերը երեկույթ է կազմակերպել: Ջասթինն ու ընկերները զվարճացել են այնքան ժամանակ, մինչև որ անակնկալ ձևով հայտնվել են ոստիկանության աշխատակաիցները: Այս մասին գրում է Rosbalt.ru-ն:
Հյուրերի մեջ իր պահվածքով առանձնացել է մոդել Բեյլի Սկարլետը: Բեյլին բավականին ալկոհոլ է օգտագործել, նրան անգամ թվացել է, թե իր խմիչքում թմրանյութ կա, որի պատճառով էլ վատ է զգում, և շտապօգնություն է կանչել:Շտապօգնություն իր հերթին տեղեկացրել է Ոստիկանությանը, ու նրանք միասին Բիբերի տուն են գնացել:
Բժիշկները նրա օրգանիզմում միայն ալկոհոլ են հայտնաբերել, թմրանյութի ոչ մի չափաբաժին չի եղել:
Սկարլեթը հիվանդանոցում հայտարարել է, որ Ջասթինն իսկական ջենտլմեն է և ողջ երեկույթի ընթացքում հոգ է տարել իր մասին: