Ջենիֆեր Լոպեսը ՄԱԿ-ի կողմից կանանց իրավունքերի պաշտպան է հռչակվել
Ջենիֆեր Լոպեսը ՄԱԿ-ի անունից դարձել է աշխահի կանանց իրավունքների պաշտպան: Նյու Յորքում այդ առիթով մեծ, տոնական ընդունելություն է տեղի ունեցել: Այս մասին գրում է Rosbalt.ru-ն:
Ջենիֆեր Լոպեսն ու իր քույրն արդեն մի քանի տարի է աշխատում են իրենց բարեգործական հիմնադրաում. կանանց և երեխաներին օգնում են բժշկական ծառայություններից օգտվել:
«Ես շատ բան իմացա երեխաների իրավունքների մասին, երբ ինքս մայր դարձա: Չնայած առաջխաղացում կա կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցում, այնուամենայնիվ, դեռ հսկայական աշխատանք կա կատարելու»,-ասել է երգչուհին: