Ջիմ Քերրին մեկնաբանել է նախկին սիրեցյալի ինքնասպանության մասին տխուր լուրը
Հայտնի դերասան Ջիմ Քերրին պատմել է, որ իսկապես ցնցված է եղել նախկին ընկերուհու` Քաթրիոնա Ուայթի ինքնասպանության լուրից: ԶԼՄ-ներն այս տխուր լուրը տարածեցին նախօրեին: Այս մասին գրում է Mk.ru-ն` հղում տալով TMZ-ին:
Հաղորդվում է, որ 28-ամյա Քաթրիոնան վերջ է դրել իր կյանքին` կուլ տալով դեղահաբ: Աղջկադին հայտնաբերվել է Լոս-Անջելեսի իր բնակարանում: Որոշ վկայությունների համաձայն` Ուայթի դիի կողքին հայտնաբերվել է նամակ, որտեղ նա նշել է Քերրիի հետ իր կրկնվող բաժանման մասին, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 24-ին:
«Նա եղել է իսկապես բարի և տաղանդավոր ծաղիկ: Նրա համար սիրելն ու սիրված լինելն ամենն էր, ինչն իր համար նշանակություն ուներ»,- ասել է Ջիմ Քերրին: