Կիրկորովը զարմացրել է երկրպագուներին (լուսանկար)
Ֆիլիպ Կիրկորովը երբեք չի դադարում զարմացնել իր երկրպագուներին: Ռուսական փոփ արքա Ֆիլիպ Կիրկորովն այս անգամ փոխել է մազերի տեսքը: Այս մասին գրում է Womanhit.ru-ն:
Նա Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ երգչի մազերը երկար են և հյուսված: Ֆիլիպը երկար, սև բաճկոնով է, ձեռքին՝ ավտոմատ:
Երկրպագուների ուշադրությունն է գրավել նաև հեռացող կնոջ կերպարը, ով շատ նման է Ալլա Պուգաչովային:
Հավանական է, որ Կիրոկորովը տեսահոովակում հենց Ալլային նկատի ունի, երբ երգում է. «Աշխարհում անցորդները շատ են, սակայն ոչոք նման չէ քեզ»: