Եթե Քանյեն որոշի դառնալ նախագահ, ապա նա կհասնի դրան. Քիմ Քարդաշյան (տեսանյութ)
Քիմ Քարդաշյանը հայտնի The Ellen DeGeneres Show-ի ժամանակ հաղորդավարուհի Էլլեն Դեդջեներսի հետ զրույցի ժամանակ խոսել իր պլանների, ինչպես նաև ամուսնու՝ Քանյե Ուեսթի՝ 2020 թվականին ԱՄՆ նախագահ դառնալու հայտարարության մասին:
«Ես ինքս այդ մասին չգիտեի: Մենք երբեք չենք քննարկել այդ հարցը: Բայց, եթե Քանյեն ինչ որ բան է որոշում, ապա նա կանի ամեն բան իր նպատակին հասնելու համար: Իրականում այդ հայտարարությունից հետո, շատ ու տարբեր մեկնաբանություններ հնչեցին»,-ասել է 34-ամյա հայուհին:
Տեսանյութը՝ ստորև.