Հայաստանում սկսվում են ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի «Անխախտ եղբայրություն» զորավարժությունները
այաստանում սկսվում են ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի «Անխախտ եղբայրություն» համատեղ զորավարժությունները։ Դրանք անցկացվում են մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան զորավարժարանում։ Այս մասին գրում է Russian.rt-ն:
Զորավարժությունների նպատակը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կողմից խաղաղության պահպանմանն ուղղված գործողությունների նախապատրաստումն է Կովկասի տարածաշրջանում։ Զորավարժություններին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի ու Տաջիկստանի զինված ուժերի ու իրավապահ մարմինների ներկայացուցիչները։
Զորավարժությունների ընթացքում մասնակիցները կցուցադրեն իրենց հմտությունները ռազմական բանակցություններ վարելու, հումանիտար օգնություն ցուցաբերելու և մի շարք այլ արտակարգ դեպքերի հետ կապված: