Մոտ 20.000 օտարերկրյա ահաբեկիչ հայտնվել է Թուրքիայի «սև ցուցակում». Դավութօղլու
Մոտ 20 հազար մարդ ներառվել է Թուրքիայի «սև ցուցակում», որոնց մուտքը երկիր արգելվել է։ Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի կատարած հայտարարությանը:
Նրա խոսքով՝ ռիսկերի վերլուծության խումբը հայտնաբերել է ավելի քան 1000 կասկածելի անձի, որոնց համար մուտքը Թուրքիայի օդանավակայաններ փակ են եղել: «Մենք թույլ չենք տվել, որ նրանք հակամարտության գոտի հասնեն»,-ասել է Դավութօղլուն։
Մեծ թվով ահաբեկիչներ, որոնք ցանկանում էր ներառվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ցանկում, ներխուժում են Սիրիա և Իրաք Թուրքիայի տարածքով:
Դավութօղլուն նաև հայտարարել է, որ 2015 թվականին Թուրքիայից արտաքսվել է ավելի քան 1000 օտարերկրացի՝ Սիրիայի և Իրաքի տարածքում գտնվելու կասկածելի պատմության համար։