Ջիմ Քերին մեկնաբանել է նախկին ընկերուհու մահը
Ինչպես արդեն հայտնել ենք, 53-ամյա դերասան Ջիմ Քերիի նախկին ընկերուհին մահացել է: Ենթադրվում է, որ նա ինքնապսան է եղել:
Ջիմ Քերին գրառում է կատարել, որով հաստատել է, որ իր նախկին ընկերուհին ինքնասպան է եղել:
«Նա բարի և նուրբ էր, իսկական իռլանդական ծաղիկ,որ չափազանց զգայուն է այս հողի համար,ում համար սիրելը և սիրվելը կյանքում ամենակարևորն էին: Իմ մտքերն այժմ նրա ընտանիքի և բոլոր նրանց հետ է, ում համար նա թանկագին մարդ էր: Բոլորիս համար սա շատ մեծ հարված է»,- գրել է Քերին:
Պաշտոնական տեղեկատվությունը, իհարկե, կուշանա, սակայն ամենայն հավանականությամբ աղջիկը կյանքին վերջ է տվել: