Բիլ Գեյթսը կրկին գլխավորում է ամենահարուստ ամերիկացիների ցուցակը
Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը 22-րդ անգամ գլխավորում է 40 ամենահարուստ մարդկանց ցուցակը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Forbes ամսագրի պաշտոնական կայքին:
Սակայն նրա կարողությունը մոտ 3,2 միլիարդ ԱՄՆ դոլարով իջել է՝ հասնելով 76 միլիարդի: Ամենահարուստ ամերիկացիների տասնյակում է հայտնվել նաև Facebook սոցցանցի հիմնաիր Մարկ Ցուկերբերգը: Նրա կարողությունը գնահատվում է 40,3 միլիարդ ԱՄՆ դոլար: 10-նյակը եզրափակում է Google-ի գլխավոր տնօրեն Լարրի Փեյջը՝ ունենալով 33,3 միլիարդ: