Ջիմ Քերիի նախկին ընկերուհին ինքնասպան է եղել
Հոլիվուդյան դերասան Ջիմ Քերիի նախկին ընկերուհին՝ 28-ամյա Կատրին Ուայթը, ինքնասպան է եղել: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով TMZ-ին:
Աղջկա դին հայտնաբերվել է Լոս Անջելեսում՝ նրա տանը: Ինչպես հաղորդվում է, ոստիկանության աշխատակիցները գտել են մի երկտող, որտեղ նա գրում է նաև Ջիմ Քերիի և նրանց բաժանման մասին: Դա տեղի է ունեցել սեպտեմբերի 24-ին:
53-ամյա դերասանը և աղջիկը ծանոթացել էին 2012թ-ին,մի քանի ամիս հետո բաժանվել, իսկ այս տարի կրկին միացել էին: