Պառավաքարում խաղաղ բնակիչ է վիրավորվել
Տավուշի մարզում երեկ՝ սեպտեմբերի 28-ին, հակառակորդի կրակոցից խաղաղ բնակիչ է վիրավորվել:
Այս մասին մանրամասներ իմանալու համար Operativ.am-ի թղթակիցը կապ հաստատեց Պառավաքարի գյուղապետ Ռոլանդ Մարգարյանի հետ, ով հաստատեց, որ նման դեպք եղել է, սակայն այլ մանրամասներ չփոխանցեց:
«Արդեն խոսել եմ այդ մասին: Ես գյուղում չեմ, ուրիշ բան չգիտեմ»,-ասաց գյուղապետը: