«Միսս Աշխարհ-2008»-ը խնդրանքով դիմել է ՌԴ նախագահին
«Միսս Ռուսաստան-2007» և «Միսս Աշխարհ-2008» Քսենիա Սուխանովան խնդրանքով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
Մոդելն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Խաղաղություն անունով վագրի նկարն ու խնդրել ՌԴ նախագահին օգնել նրան: Վագրն Ուկրաինայից էր հայտնվել Ռուսաստանում և արդեն մեծանալով մեծ տարածքում ապրելու կարիք ունի:
Քսենիան որոշել է ի պաշտպանություն կենդանու՝ դիմել «կենդանիների պաշտպանին»՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
«Ես հավատում եմ, որ Դուք կարող եք օգնել Խաղաղությանը, քանի որ սա բացառիկ կենդանի է», -անկեղծացել է Քսենիան: