Վիկտորյա Բեքհեմը խայտառակվել է
Վիկտորյա և Դևիդ Բեքհեմների ընտանիքի համար դժվար օրեր են սկսվել, քանի որ Վիկտորյա Բեքհեմի պահվածքի պատճառով քող է գցվել ոչ միայն իր, այլև ամուսնու վրա: Այս մասին գրում է 7dayts.ru-ն:
Լոնդոնի ակումբներից մեկում Վիկտորյան այնքան է խմել, որ չի կարողացել իրեն տիրապետել: Նա հազիվ է քայլելիս եղել, ուստի ամուսինը՝ Դևիդը, նրան գրեթե գրկած է նստեցրել ավտոմեքենա:
Այս ամենը, բնականաբար, չի վրիպել հանրության և պապարացցիների աչքից, ովքեր Վիկտորյայի պահվածքը քննարկման առարկա են դարձրել: Նրանց պնդմամբ՝ հայտնի ֆուտբոլիստի կինն այդպիսով խայտառակվել է: