Ճամբարակում հակառակորդի կրակոցից տուժողներ չկան. քաղաքապետ
Սեպտեբերի 27-ի գիշերը Ադրբեջանին սահմանակից Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում հակառակորդի կողմից կրակոցներ են հնչել։ Այս մասին Operativ.am-ի թղթակցին հայտնեց Ճամբարակի քաղաքապետ Յուրիկ Ավալյանը:
«Անկեղծ ասած, չգիտենք, թե ինչ զենքերով են կրակել, բայց այսպիսի զենքերով առաջին անգամ կրակեցին: Իրենց դիրքերը բարձր են և անընդհատ կարողանում են կրակել մեր ուղղությամբ: Հիմնականում վնասվել են տների պատուհանները: Բեկորները մտել են սենյակ, բայց, բարեբախտաբար, տուժողներ չկան»,-ասաց քաղաքապետը:
Վնասի հետ կապված, Յուրիկ Ավալյանը նշեց, որ հարկ եղած դեպքում որպես համայնքի ղեկավար աջակցություն կցուցաբերի: