Վալերիան հրաժարվել է կատարել դստեր երգերը
Իր առաջին քայլերը երգարվեստում կատարող Աննա Շուլգինան, ով Վալերիայի դուստրն է, սահուն քայլերով որոշել է նվաճել ռուսական էստրադայի բարձունքը: Շուտով նաև կթողարկվի նաև ալբոմ: Այս մասին գրում է 7days.ru-ն:
«Իմ աղջիկը պրոֆեսիոնալ դերասանուհի է, սակայն հիմա նաև սկսել է շատ լուրջ զբաղվել վոկալով: Ես ուրախ եմ նրա համար և երբեմն զարմանում եմ, որ նա ժամերով դուրս չի գալիս ձայնագրման ստուդիայից: Նա ներկա պահին ավարտում է իր ալբոմի ձայնագրման աշխատանքները: Ինձ համար կարևորն այն է, որ երեխան ուրախ լինի՝ իր ընտրած ճանապարհի համար և զբաղվի իր սիրելի գործով»,- անկեղծացել է երգչուհի Վալերիան:
Վալերիան խոսելով իր աղջկա երգերը կատարելու մասին, ասել է, որ աղջկա երգերը չի ցանկանում կատարել ոչ թե նրա համար, որ դրանք վատն են, այլ պարզապես իր լսարանը կարող է չընդունել իրեն այդ երգացանկով: