Ջենիֆեր Լոպեսը ՄԱԿ-ի՝ կանանց և աղջիկների իրավունքների առաջին պաշտպանն է դարձել
Դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը ՄԱԿ-ի՝ երեկ կազմակերպած երեկույթի գլխավոր աստղն է եղել: Նա համաշխարհային աստղերից առաջինն է, ով դարձել է կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանը: Այս մասին հայտնում է Starslife.ru-ն:
Մի քանի տարի առաջ Լոպեսն իր քույր Լինդայի հետ հիմնել է մի ֆոնդ, որը զբաղվում է երեխաներին և կանանց բժշկական օգնություն ցույց տալով;
«Մայր դառնալով՝ ես ավելի լավ հասկացա երեխաների և կանանց իրավունքները: Ես երջանիկ եմ, որ միանում եմ ՄԱԿ-ին և երազում եմ արագ սկսել աշխատանքս, որպեսզի բոլոր կանայք և աղջիկները լինեն առողջ և պաշտպանված»,- անկեղծացել է Լոպեսը: