Քսենիա Սոբչակի մայրը՝ դստեր երեխա ունենալու մասին
Մշտապես սկանդալների կենտրոնում հայտնվող Քսենիա Սոբչակի կյանքի նկատմամբ հետաքրքրությունը մշտապես առկա է, սակայն վերջին ժամանակներս հանրությանը հետաքրքրում է նրա հղիության հարցը: Այս մասին գրում է Russianshowbiz-ը:
Հարսանիքից անմիջապես հետո լուրեր տարածվեցին վերջինիս հղիության մասին, որոնք, սակայն չէին համապատասխանում իրականությանը: Ինքը՝ Սոբչակը, ամենևին էլ դեռ չի շտապում մայրանալ և անգամ խուսափում է այդ թեմայից:
Սոբճակի մայրը՝ Լյուդմիլա Նարուսովան անկեղծացել է և խոսել դստեր երեխա ունենալու մասին: Նրա խոսքով՝ Քսենիան և նրա ամուսինը՝ Մաքսիմ Վիտորգանը, դեռ չեն պատրաստվում ծնողներ դառնալ:
Մայրը նշում է նաև, որ իր աղջիկը հիմա պատրաստ է մայրանալ: