Հայ երգչուհին Հայաստանը պատվով է ներկայացրել Իսպանիայում
Սեպտմբերի 20-ին Իսպանայի Լլորետ դե Մար քաղաքում կայացավ «Celebrate in Spain» միջազգային մրցույթը, որտեղ Հայաստանը ներկայացնող Աննա Մխիթարյանը գրավեց առաջին պատվավոր հորիզոնականը: Կազմակերպիչների և Լլորետ դե Մար քաղաքի քաղաքապետի կողմից Աննան ստացել է հատուկ մրցանակ: Այս մասին Operativ.am-ի թղթակցին հայտնեց «Կատարողական արվեստի ասոցիացիա»-ի ղեկավար Արման Ղուկասյանը:
Մրցույթին մասնակցել են Ռուսաստանը, Հայաստանը, Իսպանիան, Բելառուսը, Ուկրաինա և այլ երկրներ։ Մրցույթում Աննային ներկայացրել է «Կատարողական արվեստի ասոցիացիա»-ն՝ ի դեմ Արման Ղուկասյանի, ով տվյալ միջազգային մրցույթում ժյուրիի անդամ է հանդիացել:
Մրցույթի վերջին օրը և գալահամերգին Աննան եռագույնի ներքո երգել է «Ես քո զավակն եմ Հայաստան» երգը:
Սեպտեմբերի 25-ին Աննա Մխիթարյանը մասնակցել է ՀՀ դեսպանի հովանավորչությամբ Բարսելոնայում կայացած համերգին՝ նվիրված ՀՀ անկախության 24-րդ տարեդարձին:
Երգչուհին հրավեր է ստացել նոյեմբերի 26-30-ը Բեռլինում մասնակցել « Euto PopContest» վոկալ միջազգային մրցույթին:
Աննա Մխիթարյանը սովորել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի դասական վոկալ բաժնում: 5 տարի սովորելուց հետո նա ընդունվել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան, այս անգամ սովորելով էստրադային վոկալ բաժնում:
Երգչուհին երկրոդ անգամն է մասնակցում Միջազգային մրցույթի, սակայն երկու անգամն էլ առաջատար տեղ է զբաղեցրել: Առաջին մրցույթում՝ «Caucasian Championship-2015»-ում նվաճել է «Գրան պրի»-ն:
Operativ.am-ը շնորհավորում է երգչուհուն և մաղթում նորանոր հաղթանակներ: