Ադրբեջանի ՊՆ-ն իր կորուստներն է հաշվում
Ինչպես հաղորդում է Interfax.az-ը և մի շարք ադրբեջանական լրատվամիջոցներ՝ հղում տալով Ադրբեջանի ՊՆ-ին, զոհվել է 3 ադրբեջանցի զինծառայող՝ Ռաուֆ Վելիևը, Նեման Ահմեդզադեն և Զոհրամ Մուստաֆազադեն։
Ադրբեջանական մամուլում շրջանառվող ոչ պաշտոնական տեղեկություններով՝ զոհերի թիվն ավելի շատ է։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին և լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 120 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /41 արկ/, 82 /100 արկ/ և 120 մմ-ոց /8 արկ/ ականանետերից ու ՌՊԳ-7 /2 արկ/ և ՀԱՆ-17 /3 արկ/ տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց: