Ուիթնի Հյուսթոնի դստեր մահվան պատճառն արդեն հայտնի է
Բժիշկները պարզել են հայտնի երգչուհի Ուիթնի Հյուսթոնի դստեր մահվան պատճառը։ Բոբբի Քրիստին Բրաունի մահվան պատճառները կարող են հրապարակվել միայն դատարանի որոշման դեպքում։ Այս մասին գրում է Rambler.ru-ն՝ հղում տալով РИА Новости գործակալությանը։
Ինչպես ասվում է հայտարարության մեջ Դատախազությունն ու Քննչական կոմիտեն արգելել են հրապարակել մահվան պատճառներն առանց համապատասխան թույտվության։
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին Ուիթնի Հյուսթոնի դստերը՝ Բոբի Քրիստինային, անգիտակից վիճակում գտել էր նրա ամուսինը՝ Նիք Գորդոնը, ով մինչ բժիշկների գալը, արհեստական շնչառություն էր տվել կնոջը, սակայն վերջինս ուշքի չէր եկել: