Ինքնավստահ աղջիկներն ամուսնանալու ավելի մեծ շանսեր ունեն
ԱՄՆ-ի գիտնականները պարզել են, որ ինքնավստահ աղջիկներն ավելի շատ են ամուսնանում: Այս մասին հայտնում է Healthvesti.com-ը:
Գիտնականները պարզել են՝ տղամարդիկ նախընտրում են ամուսնանալ այն աղջիկներ հետ, ովքեր հոգեբանական խնդիրներ ու բարդույթներ չունեն:
Մասնագետները վստահեցնում են՝ վստահությունն ու լավատեսությունը տղամարդկանց ամենաշատն են ձգում: Եթե հարաբերությունների սկզբում տղամարդկանց դուր է գալիս աղջիկների անձնազոհ կերպարը, ապա իրենց կնոջ դերում տեսնում են միայն ինքնավստահ կանանց: