Ջոննի Դեպպը երրորդ անգամ հայր կդառնա
52-ամյա դերասան Ջոննի Դեպպը երրորդ անգամ հայր կդառնա: Այս մասին հայտնում է Starslife.ru-ն:
Նրա կին Էմբեր Հերդը կարիերայում փոքրիկ դադար կառնի, որպեսզի դերասանին ևս մեկ զավակ պարգևի: Այս լուրի փաստացիությունը ապացուցում է հենց այն, որ դերասանուհին մերժել է հաջորդ տարվա բոլոր առաջարկները:
Հիշեցնենք, որ աստղաին զույգն ամուսնացել է այս տարվա փետրվարին: Նրանք ծանոթացել էին ֆիլմերից մեկի նկարահանման ժամանակ: