Ինձ միշտ օգնություն է պետք. Շակիրա
Շակիրան երկու որդի է դաստիարակում՝ 2-ամյա Միլանին և Սաշային։ Միջոցառումներից մեկի ժամանակ Շակիրան կիսվել է իր մայրական զգացումներով։ Այս մասին հայտնում է 7days.ru-ն։
«Ես այն բծախնդիր մայրերից եմ, ովքեր միշտ օգնության կարիք ունեն և համացանցում միշտ տեղեկություն են փնտրում, միշտ ինչ-որ բաներ են պատմում կամ կարդում։ Մայր լինելը հեշտ գործ չէ»,- կիսվել է երգչուհին։
Երգչուհին ավելի շատ հպարտանում է իր զավակներով, քան երգարվեստում ունեցած հաջողություններով։ Մոր «աշխատանքը» նա համարում է աշխարհում ամենադժվարը։