Սոբչակը մնացել է առանց անձնագրի (լուսանկար)
Հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը գողերի դեմ բողոք է ներկայացրել: Պարզվել է, որ մեծահարուստնրից մեկի կազմակերպած երեկույթի ժամանակ գողացել են Սոբչակի՝ Bowood ապրանքանիշի, 1500 եվրո արժողությամբ պայուսակը, որի մեջ նաև նրա անձնագիրն է եղել: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
«Այս պայուսակն ինձ համար ճակատագիր էր դարձել, այնքան գեղեցիկ էր, որ ինձնից բացի շատերն էին հավանել: Գողացել են երեկույթի ժամանակ: Նրա մեջ էր նաև անձնագիրս: Ահա մնացին միայն լուսանկարներն ու հիշողություններ այդ պայուսակի հետ կապված»,-գրել է Սոբչակը: