Ջորջիո Արմանին լքում է նորաձևության աշխարհը
Ջորջիո Արմանին թոշակի է անցնում։ Այս մասին հայտնում է 7days.ru-ն։
Հաղորդվում է, որ Միլանում ցուցադրվել է վերջին հավաքածուն։ Հուլիսին աշխարհի ամենահայտնի բրենդներից մեկի հիմնադիրը դարձավ 81 տարեկան։ Այդ ժամանակ նա որոշեց լրջորեն մտածել հանգստի մասին։
Նա, իհարկե, դրա իրավունքը ունի. չէ՞ որ նրա կարողությունը գնահատվում է 8,1 միլիարդ ԱՄՆ դոլար։ Նա համարվում է երկրագնդի ամենահարուստ մարդկանցից մեկը։
Թե ով պետք է փոխարինի Արմանիին՝ ցույց կտա ժամանակը։
Իսկ առայժմ, հանրությունը հիանում է նրա՝ 2016թ-ի գարուն-ամառ հավաքածուի զգեստներով։