Մարկ Ցուկերբերգը հրապարակել է հղի կնոջ լուսանկարները
Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը կիսվել է իր կյանքի կարևորագույն պահերով։ Երեկ երեկոյան միլիարդատերը սոցցանցում կիսվել է իր և հղի կնոջ լուսանկարներով։ Այս մասին հայտնում է Spletnik.ru-ն։
Լուսանկարներն արվել են կարևոր արարողակարգից առաջ. ֆեյսբուքի հիմնադիրն իր կնոջ հետ հրավիրվել էր Բարաք Օբամայի հետ ընթրելու։
Ավելի վաղ միլիարդատերը լուսանկարներ էր հրապարակել և գրել, որ սպասում են իրենց դստեր ծննդյանը։