B6 վիտամինը HD որակով երազներ տեսնելու հնարավորություն է տալիս
Ավստրալացի գիտնականներին հաջողվել է ուշագրավ մի փաստ արձանագրել։
Պարզվում է՝ կանայք և տղամարդիկ, ովքեր օգտագործում են B6 վիտամին, ավելի բարձր որակի և պարզ երազներ են տեսնում։
Գիտնականներն այսպիսի եզրակացության են հանգել՝ մի քանի ուսանողի ուսումնասիրելով։
Մոտ ապագայում փորձագետները ցանկանում են բացահայտել B6 վիտամինի ազդեցությունը երազի պայծառության վրա։ Դեռևս 2002թ-ին 12 կամավորների գրանցած արդյունքների համաձայն՝ այս վիտամինը ընդունողները ավելի բարձրորակ երազներ են տեսնում։Վիտամին B6-ը HD որակով երազներ տեսնելու հնարավորություն է տալիս։