Վերանորոգումը մահացու վտանգ է ներկայացնում. գիտնականներ
Պարզվում է՝ վերանորոգումը վնասակար է: Այն կարող է բացասաբար անդրադառնալ մարդու գլխուղեղի ակտիվության վրա: Այս մասին հայտնում է Rosbalt.ru-ն:
Առանձին դեպքերում այն կարող է քաղցկեղ առաջացնել:Այսպիսի եզրակացության են հանգել Հարվորդի համալսարանի գիտնականները: Պատճառը ցնդող օրգանական միացություններն են:
Հետազոտությանը մասնակցել է ավելի քան 2000 կամավոր: Նրանք 10-50 տարի աշխատել են վերանորոգման ոլորտում: Արդյունքները ցույց են տվել, որ նրանց ինտելեկտը, ուշադրության ցուցանիշը, պատկերացումը չի հասնում նորմայի մակարդակին: