Դմիտրի Շեպելևը Ժաննա Ֆրիսկեի հոր դեմ բողոք է ներկայացրել՝ սպանության սպառնալիքի մեղադրանքով
Դմիտրի Շեպելևի և Ժաննա Ֆրիսկեի հոր միջև լուրջ կոնֆլիկտ է ծագել,որի հետևանքով հեռուստահաղորավարը դիմել է ոստիկանություն: Այս մասին հայտնում է Super.ru-ն:
Վեճի ընթացքում Վլադիմիր Ֆրիսկեն սպառնացել է Դմիտրիին սպանել: Վեճի առարկան 2-ամյա Պլատոնն է: Հայտնի է, որ երգչուհու կողակիղը տատիկին և պապիկին թույլ է տալիս և՛ շփվել փոքրիկի հետ, և՛ նրան տանել իրենց տուն:
Վլադիմիր Ֆրիսկեն գնացել է Շեպելևի տուն և պահանջել, որ փոքրիկը միշտ իրենց հետ ապրի:Նա սպառնացել է փեսային, որն էլ դիմել է ոստիկանություն: Հաղորդավարը նշել է, որ սա առաջին դեպքը չէ, և վեճի ընթացքում Վլադիմիրը ցանկացել է գրպանից հանել ատրճանակը: