Անի Լորակը՝ մանկատանը լինելու իր պատմության մասին
Անի Լորակը խոստովանել է, որ այն բանից հետո, երբ նա մանկատնից վերադարձել է մոր մոտ, նրա հասակակիցները սկսել են ծաղրել իրեն և հենց այդ ժամանակ նա սկսել է ավելի վատ զգալ դրանից:
«Բնականաբար, ես սկսեցի կանոնավոր հաճախել դպրոց, սակայն չի կարելի ասել, թե այն ավելի լավն էր քան մանկատան դպրոցը: Սովորական դպրոցում ես դարձա երեխաների իրական բռնության ականատեսը: Մանկատանը մենք բոլորս նույն կարգավիճակում էինք, իսկ երբ վերդարձա, հարուստները սկսեցին ծաղրել աղքատներիս: Նրանք բոլորը առիթը բաց չէին թողնում ինձ նվաստացնելու, հիշեցնելու, որ իմ հագուստներն ինձ վրա 3 անգամ մեծ են, քանի որ մայրիկինս էին: Ուսուցիչները ևս ծաղրում էին ինձ՝ կանչելով. «մանկատան թագուհի»: Ես, իհարկե, շատ էի նեղվում, բայց ինձ ոչինչ չէր մնում անելու քան, գնալ զուգարան և լաց լինել»,-ասել է Լորակը: