Դասական երաժշտությունը բացառիկ երևույթ է.Լիլու (լուսանկար)
Երգչուհի Լիլուն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Դասական երաժշտությունը բացառիկ երևույթ է` մշակույթի ամենանուրբ, միևնույն ժամանակ` ամենաազդեցիկ ոլորտներից մեկը: Մարդն այն կարող է օգտագործել որպես հզոր զենք` կատարելագործվելու եւ ստեղծագործելու համար։Ներկա գտնվեցի Բիզեի «Կարմեն» օպերայի պրեմիերային։Ազգային ակադեմիական թատրոնն այսօր լեփ-լեցուն էր հոգևոր սնունդով։ Զգացողությունս հնարավոր չէ բառերով արտահայտել,պարզապես շնորհակալ եմ Ձեզ։