Պետք է հավատալ ու գնալ երազանքի հետևից. Նազենի Հովհաննիսյան (լուսանկար)
Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Պետք է հավատալ ու գնալ երազանքի հետևից, թեև խանգարողներն այնքան շատ են, որ ակամա դու էլ հավատում ես քո կարևորությանը (անկարևորներին խանգարեն, որ ի՞նչ անեն), իսկ եթե լուրջ, նպատակին հասնելու համար ամեն վայրկյան է պետք զգոն լինել, չալարել, ու կարևորը, հավատալ հաջողությանը։
Ես իմ ուսանողներին ու ինձ դիմողներին միշտ սա եմ ասում. ամեն ոք ունի կյանքի իր ուղին, իր հաջողությունը և իր արդյունքը։ «Ամեն ինչ համեմատության մեջ է գեղեցիկ» արտահայտությունը վաղուց ժամանակվրեպ է ինձ համար, քանզի Ծովն ու Երկինքն անհամեմատելիորեն են Գեղեցիկ՝ յուրաքանչյուրն իր բացառիկությամբ»: