Ադելի նոր ձայնասկավառակը պատրաստ կլինի նոյեմբերին
Հանրահայտ երգչուհի Ադելն իր թվով 3-րդ ձայնասկավառակը հանրության դատին կհանձնի նոյեմբերի 20-ին։ Այս մասին գրում է HITS Daily Double կայքը։
Ձայնասկավառակի վրա երգչուհին աշխատել է մոտ 3 տարի իր պրոդյուսերների հետ միասին։
Ինչպես հայտնում է կայքը ձայնասկավառակի անվանումը լինելու է «25» և այն իր մեջ ընդգրկելու է երգչուհու վերջին երեք տարիների ընթացքում կյանքի կոչած երգերը։