Պուգաչովայի ոճապանը ներկայացրել է երգչուհու հետ կապված փոփոխությունները
Վերջին շրջանում ռուսական գրեթե բոլոր ԶԼՄ-ներն անդրադառնում են Ալլա Պուգաչովային նոր ոճին։ Երգչուհին վերջին շրջանում շատ է նիհարել, ուստի շատերին էլ հետաքրքրում է երգչուհու նիհարելու գաղտնիքը։ Այս մասին հայտնում է Svopi.ru-ն։
Երգչուհու ոճաբանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ դժվար է ասել, որ Պուգաչովան իր ամբողջ օրը նվիրում է սպորտին, սակայն հստակ է, որ Պուգաչովան անում է ամեն բան նիհարելու և գեղեցիկ կազմվածք ունենալու համար։
Նա շատ է զբաղվում լողով, և երբ լողի շնորհիվ կարողացավ այդ կերպ նիհարել, ապա որոշեց փոխել ոճը։ Հիմա պրիմադոննային կարելի է ավելի հաճախ տեսնել ջինսերով և առհասրակ՝ ազատ ոճի հագուստով։